Логотип

«Եվրոպական արժեքներն» ակնհայտ են․ Զախարովան՝ Փաշինյանի և ՀՀ քաղաքացու միջև բռնկված սկանդալային միջադեպի մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած այսօրվա միջադեպը։

Իր էջում Զախարովան կոշտ արձագանք է հրապարակել՝ անդրադառնալով հրապարակային վեճի ժամանակ կնոջ հասցեին հայաստանյան վարչապետի արած արտահայտությանը։

«Փաշինյանը ՀՀ քաղաքացուհուն. «Ասա՛ շնորհակալություն, որ հենց հիմա կողքի զուգարանում գլուխդ չջարդեցին»։ Մակրոնի և Զելենսկու Երևան կատարած այցն անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքներն» ակնհայտ են», — գրել է Մարիա Զախարովան։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի մեկնաբանությունը հայտնվել է հայ հասարակության մեջ ակտիվորեն քննարկվող այն միջադեպի ֆոնին, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը վեճի էր բռնվել մի քաղաքացուհու հետ՝ օգտագործելով կոշտ ու սպառնալից արտահայտություններ։

News.am