Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է, թե ինչպես կարող են քաղաքացիները ստուգել՝ ընդգրկված են ընտրողների ցուցակում, թե ոչ։
Անհրաժեշտ է այցելել ԿԸՀ պաշտոնական կայքի ընտրողների ռեգիստր կամ կայքի ընտրողների ցուցակների որոնման բաժին և մուտքագրել անձնական տվյալները՝ անուն, ազգանուն և հայրանուն։
Եթե տվյալները չեն հայտնաբերվում, քաղաքացիները պետք է դիմեն ոչ թե ԿԸՀ-ին, այլ լիազոր մարմնին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ թեժ գիծ 8422:
«Այս խնդրով Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կարող եք դիմել մինչ մայիսի 26-ի 14։00-ն։
Կարևոր նկատառում․ քաղաքացիները կարող են որոնել ոչ միայն սեփական տվյալները, այլ նաև այլ ընտրողների և իրենց վերաբերյալ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ևս դիմել լիազոր մարմին»,- ասվում է հաղորդագրությունում։
PanARMENIAN.Net
