Логотип

Արամ Առաջինը Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման մասին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։

Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am–ին հայտնում են, որ Արամ Առաջինը շեշտել է արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ միջազգային երաշխավորությամբ, անդրադարձել եկեղեցիների և պատմական կոթողների պահպանման հարցին՝ միջազգային օրենքների համաձայն, Բաքվում պահվող Արցախի ղեկավարների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությանը։

Նա նաև խոսել է Լիբանանի ներկա կացության մասին՝ ընդգծելով Լիբանանի պետության գերիշխանությունն և ներկայությունը լիբանանյան բոլոր հողերի վրա, Իսրայելի հեռացումը Լիբանանի հարավից և զինադադարի հարգումը:

Վեհափառ Հայրապետը և Սրբազան Քահանայապետը հիշյալ հանդիպումից հետո առանձին զրույց են ունեցել հիշյալ և այլ հարցերի վերաբերյալ՝ տեսակետներ ու մտահոգություններ փոխանակելով: