Այսօր վաղ առավոտից բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ Երևանից ու տարբեր մարզերից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Յուրա Իվանյանը։
«Մարդկանց առավոտ շուտ վերցրել են, բերել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Առավոտից քննչական ու վարույթային գործողություններ են կատարում։ Փաստաբաններին ստույգ տեղեկություններ չեն տալիս ու գործողությունները կատարում են առանց փաստաբանի ու պաշտպանի»,– ասաց նա։
Փաստաբանը կասկածներ ունի, որ այդ ընթացքում բերման ենթարկվածների հետ աշխատանք են տանում, որ նրանք հրաժարվեն փաստաբանից։ Ըստ նրա, այդպես «գործ սարքելն» ավելի հեշտ կլինի։
Յուրա Իվանյանը տեղեկացրեց նաև , որ ընդհանուր բերման ենթարկվածների թիվ դեռ հայտնի չէ։
«13-ից ավել են, հարազատններից ենք իմանում այդ մարդկանց մասին, երբ դիմում են մեզ։ Նրանք Երևանից են ու տարբեր մարզերից` հիմնականում արցախցիներ են ու տաշիրցիներ։ Մեղադրանքները նույնն են` բարեգործության արգելքի խախտում»,– հավելեց փաստաբանը։
