Логотип

ՊԵԿ-ն արձագանքել է իր աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու դեպքին

ՊԵԿ-ը վստահեցնում է, որ կոռուպցիայի նկատմամբ ցուցաբերում է զրոյական հանդուրժողականություն և համակարգի բարի համբավը ստվերող ցանկացած վարքագիծ արժանանալու է խիստ իրավական գնահատականի։ Այս մասին հաղորդագրություն է տարածել կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ձերբակալվել են ՊԵԿ 2 աշխատակիցներ՝ 32 և 34 տարեկան, որոնք հյուրանոցի սեփականատիրոջից պահանջել են կաշառք՝ խախտումները չարձանագրելու համար։ Նրանք ձերբակալվել էին և ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։

Կոմիտեն շեշտում է, որ շարունակելու է իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցել՝ համակարգում կոռուպցիոն ռիսկերի բացառմանն ու նմանատիպ երևույթներն արմատախիլ անելու համար։

Միաժամանակ, ՊԵԿ-ը դիմում է աշխատակիցներին՝ հորդորելով խստագույնս պահպանել օրենսդրության և ծառայողական էթիկայի պահանջները։

Sputnik Արմենիա