Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շնորհավորել է Արցախի նախկին նախագահ (2007-2020 թթ.) Բակո Սահակյանին ծննդյան 66-ամյակի կապակցությամբ ու մաղթել նրան առողջություն, շուտափույթ ազատություն ու վերադարձ հայրենիք։
«Պարոն Սահակյանին ու գերևարված բոլոր մեր եղբայրներին մաղթում եմ շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի»,– նշել է սրբազանը։
Գեղարդի վանքում հավատացյալների հետ հանդիպման ժամանակ նա նաև մխիթարություն է մաղթել Բակո Սահակյանի ու Բաքվի բանտում գտնվող մյուս ռազմաքաղաքական գերիների ընտանիքներին։
«Մեր սիրելի եղբայրներն այսօր մեր համազգային ամոթի խտացումն են՝ գտնվելով թշնամու բանտային պայմաններում: Պատկերացնում եմ , թե ինչպիսի տառապանքի միջով են նրանք անցնում 3 տարի շարունակ»,– ասել է նա։
Sputnik Արմենիա
