ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կօգտվի առիթից՝ քննարկելու ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումը: Այսմասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի ԵՄ անդամակցության հայտի նախապատրաստումը:
«Ամեն անգամ բարձր մակարդակի շփումը կարևոր է։ Նախագահը, իհարկե, կօգտագործի այս հանդիպումը մեր հիմնավորումը ևս մեկ անգամ ներկայացնելու համար», – ասել Է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը կօգնի կանգնեցնել Հայաստանի հեռանալը Ռուսաստանից։
Միաժամանակ նա նշելէ, որ իր հետագա ճակատագրի մասին որոշումը պետք է կայացնի հենց հայ ժողովուրդը։
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը։ Եվ, իհարկե, իրենց ճակատագրի մասին որոշում կկայացնեն հենց հայերը։ Եվ մենք հենց նրանց առաջարկում ենք դա անել՝ հանրաքվե անցկացնել։ Նրանց դա առաջարկել են անել նաև ԵԱՏՄ պետությունների ղեկավարները, որոնք համապատասխան հայտարարություն են ընդունել վերջերս Աստանայում կայացած գագաթնաժողովում: Ահաայս ամենի մասին էլ խոսակցություն կընթանա», – ասել Է Պեսկովը։
Sputnik Արմենիա
