Логотип

Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերում կազմակերպում է նախընտրական հեռուստաբանավեճեր

Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական մեծ հեռուստաբանավեճեր կկազմակերպի հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում։

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն՝ Հովհաննես Մովսիսյանը։

«Բոլոր 19 քաղաքական ուժերն արդեն ստացել են պաշտոնական հրավերները և այսօր նրանց մի մասը մասնակցել են նախապատրաստական հանդիպմանը։ Հունիսի 4-ին նախատեսված վերջին բանավեճին հրավիրվել են քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարները»,-հայտնել է նա։

Նրա խոսքով, սպասվում է կարևոր քաղաքական քննարկումների շարք, որտեղ ընտրողները հնարավորություն կունենան մեկ հարթակում լսելու տարբեր ուժերի դիրքորոշումներն ու ծրագրերը։

Նովոստի-Արմենիա