Логотип

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում են վարչապետի լրատվական ծառայությունից։

«Վրաստանի հետ եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդումը մեր կառավարության արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից է, որն արդեն կրում է գործնական և ինստիտուցիոնալացված ռազմավարական գործընկերության բնույթ»,–նշված է ուղերձում:

Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանային փոխգործակցությանն ուղղված Վրաստանի կառավարության և անձամբ Կոբախիձեի ջանքերը։
Փաշինյանը Վրաստանի վարչապետին մաղթել է արդյունավետ գործունեություն, իսկ Վրաստանին` խաղաղություն և բարգավաճում։

Հիշեցնենք՝ այս տարվա մարտի 3–4-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստան էր մեկնել և ընթրիքի սեղանի շուրջ ոչ ֆորմալ հանդիպում ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Մարտի 4–ին տեղի էր ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը, որից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները առանձնազրույց էին ունեցել։

Sputnik Արմենիա