Հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Այդ հակամարտության մեջ Հայաստանից օգնության խնդրանք չի եղել», – ասել է Շոյգուն ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստից հետո։
Panorama.am
