Логотип

Դոնորներն անգամ 1 դոլար չեն հատկացրել Խաղաղության խորհրդի հիմնադրամին

Գազայի հարցով Խաղաղության խորհրդի հիմնադրամը կազմակերպության կանոնադրության ստորագրման պահից ի վեր անգամ 1 դոլար չի ստացել դոնորներից։ Այս մասին հայտնում է «Financial Times»–ը` հղում անելով աղբյուրներին։

Փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ «Խաղաղության խորհրդի» մի շարք անդամներ 7 մլրդ դոլար կհատկացնեն Գազային օգնելու համար։

«Անգամ մեկ դոլար անգամ չի ստացել (հիմնադրամը. խմբ.)», – ասել է թերթի աղբյուրը։

Պարբերականի տվյալներով` «Խաղաղության խորհրդի» հիմնադրամը դատարկ է, կազմակերպությունը իրավական և քաղաքական անորոշության մեջ է, ինչը արգելակել է Գազայի վերականգնման նախագծերը։

Հիշեցնենք` 2026 թվականի հունվարին 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնեց, որ Գազայի հատվածում տիրող իրավիճակը կարգավորելու համար Խաղաղության խորհուրդ կձևավորվի, և նա մի շարք պետությունների ղեկավարների (այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի) հրավիրեց միանալ այդ նախաձեռնությանը: Խաղաղության խորհուրդը հիմնադրվեց հունվարի 22-ին Դավոսում։ Կանոնադրության ստորագրման արարողությանը մասնակցեցին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե Ադրբեջանը և ևս 8 երկիր ավելի քան 7 միլիարդ դոլար են փոխանցել նախագծի իրականացման համար։ Սակայն Բաքուն պաշտոնական արարողությունից կարճ ժամանակ անց հայտնեց, որ հրաժարվել է մասնակցել ֆինասավորմանը։

Sputnik Արմենիա