Հնդկաստանը կարող է Հայաստանին առաջարկել «Pralay» հրթիռներ։ Այս մասին հայտնում է Indian Defence Research Wing-ը (IDRW)՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Հայաստանն ու Հնդկաստանը քննարկում են հրթիռների հնարավոր մատակարարումը՝ երկու երկրների միջև խորացող ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում։
Աղբյուրների տվյալներով՝ Հայաստանին կարող է առաջարկվել «Pralay»-ի արտահանման տարբերակը, որի հեռահարությունը մոտ 290 կմ է։
Sputnik Արմենիա
