Логотип

Իրանի դեսպան․ Հուսով ենք` տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունը խզման պատճառ չի դառնա

Իրանի Իսլամական Հանրապետությունը հույս ունի, որ տարածաշրջանում ԱՄՆ–ի ներկայությունը ժողովուրդների միջև վատատեսության և խզման պատճառ չի դառնա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին` մեկնաբանելով TRIPP նախագծի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Մեր դիրքորոշումը ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ շատ հստակ է, ու որևէ անորոշություն չկա։ Մենք դրական ենք վերաբերում և ողջունում ենք ապաշրջափակման գործընթացները, հաղորդակցության և տարանցման ոլորտում ՀՀ և այլ երկրների պոտենցիալի իրացումը։ Իրանն էլ պատրաստ է մաս հանդիսանալ այդ գործընթացի, բայց մյուս կողմից մենք արտահայտել ենք ԱՄՆ–ի թշնամական տրամադրվածության վերաբերյալ մեր մտահոգությունը»,– նշեց Շիրղոլամին։

Նա ընդգծեց` Իրանը որևէ կասկած չունի, որ ԱՄՆ–ն այս տարածաշրջանի ժողովուրդների բարին չի կամենում, ուստի իրենց մտահոգությունն Իրանի հարևանությամբ ԱՄՆ–ի ցանկացած ներկայության վերաբերյալ հիմնվում է իրատեսական մոտեցման վրա։

Դեսպանը շեշտեց, որ Իրանը նույնիսկ նվազագույն վստահություն չունի ԱՄՆ–ի նկատմամբ։