Логотип

Սարդարապատի հուշահամալիր են այցելում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և քաղաքական գործիչներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն հոգևոր դասի ներկայացուցիչներն այցելել են Սարդարապատ։

Աղոթք բարձրացնելուց հետո նրանք քայլել են դեպի Հուշահամալիր։

Սարդարապատում ներկաների թվում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանը նշում է Հանրապետության օրը։

News.am