Логотип

Ռոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն մայիսի 30-ից կսահմանափակի ՀՀ-ից մրգերի և բանջարեղենի ներմուծումը

Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից կսահմանափակի մրգի և բանջարեղենի ներմուծումը Հայաստանից: Այս մասին գրում է ՌԻԱ նովոստին` հղում անելով գերատեսչության տարածած հաղորդագրությանը։

«Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանի ծագում ունեցող և այնտեղից առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ մայիսի 15-ին հայտնի է դարձել, որ Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնել մի շարք հայկական ձեռնարկություններում` ներառյալ այն ընկերությունները, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։

Մայիսի 21-ին հայկական կողմը հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը ձեռնամուխ է եղել ձեռնարկությունների տեսչական ստուգումներին:

Հավելենք` ՀՀ ՍԱՏՄ–ն երեկ հերքել էր լուրը, թե ՌԴ-ն որոշել է դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը։

Sputnik Արմենիա