Էջմիածին քաղաքում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով վնասվել են դեղատան, դպրոցի և հարակից մի քանի տների պատուհաններն ու պատերը, դեպքի վայրում եղել են կրակոցի բազմաթիվ հետքեր։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 5 անձ։ Այլ մանրամասներ չեն հայտնել։
Լրատվամիջոցի աղբյուրները փոխանցել են, որ ձերբակալվածները 2002-2003 թվականներին ծնված երիտասարդներ են։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց միջև անձնական, այսպես կոչված «տղայական» հարցերի շուրջ առաջացած կոնֆլիկտը վերածվել է զինված հաշվեհարդարի։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Sputnik Արմենիա
