Գյումրու քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ի դեպքերին մասնակցած երկու եղբայրները` Կարեն և Կարուշ Հովեյաններն արդարացվեցին։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը` ընդգծելով, որ արդարացվել են հենց նախաքննության փուլում։
Նշենք, որ 2025 թվականին դեկտեմբերի 16–ին դատարանը նրանց կալանքի ժամկետը չէր երկարացրել։
«Թեև եղբայրները երկու ամիս բանտում անցկացրին, սակայն վերջապես Շիրակի մարզի դատախազությունն ընդունեց առաջին օրվանից մեր պնդումը, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել»,– գրել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ գյումրեցի եղբայրներին ձերբակալել էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության օրը քաղաքապետարանի բակից այն մեղադրանքով, թե վերջիններս մասնակցել են զանգվածային անկարգությունների և միջամտել են քրեական գործի քննությանը:
Sputnik Արմենիա
