«Քաղաքացիական պայմանագրի» հունիսի 5-ի ամփոփիչ հանրահավաքին կփորձեն մարզերից ու մայրաքաղաքից Հանրապետության հրապարակ բերել բոլոր վարչական աշխատողներին, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերի՝ մարզպետներին հրահանգել են իրենց ենթակայությամբ գործող հիմնարկների բոլոր աշխատակազմերին ավտոբուսներնով բերել Երևան, իսկ հակադրվողներին սպառնալ աշխատանքի կորստով։
Ըստ ստացված տեղեկությունների՝ ՔՊ-ն ցանկանում է 2018 թվականի բազմամարդ հանրահավաքների օրինակով տպավորիչ կադրեր ապահովել, որոնց տարածումն ընտրություններից երկու օր առաջ հոգեբանական գործիք կդառնա ընդդիմադիրների և նրանց համակիրների դեմ։
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կկայանան հունիսի 7-ին՝ 18 քաղաքական ուժի մասնակցությամբ։
Armenia Today
