Логотип

Լոս Անջելեսում մահացած են հայտնաբերել հայազգի ընտանիքի անդամներին

ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքում մահացած են հայտնաբերել հայազգի ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։

Ոստիկանները տղամարդու, կնոջ և երկու երեխաների մարմինները (մեկը` նորածին) հայտնաբերել են տան ներսում։ Ոստիկանություն զանգահարել են հարևանները ու ասել, որ տնից կրակոցի ձայներ են լսվել։

Տղամարդու ինքնությունը պարզվել է` 31-ամյա Խաժակ Բասմաջյան։ Երեխաներից մեկը 2 տարեկան տղա է (Ալեք), մյուսը` մի քանի օրական աղջիկ (Էլլա)։ Կինը մոտ 30 տարեկան է։ Ըստ քննիչների` հենց նա է սպանել ընտանիքի անդամներին, իսկ հետո ինքնասպան է եղել։

Կրակոցների պատճառը դեռ պարզվում է։ Հարևաններից մեկը ենթադրել է, որ կինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ, հնարավոր է՝ պատճառը հետծննդաբերական դեպրեսիան է եղել, բայց պաշտոնական հաստատում դեռ չկա։

Sputnik Արմենիա