Իրանն օպերատիվ կերպով վերականգնում է իր հրթիռային զինանոցն ամերիկա-իսրայելական ռմբակոծություններից հետո։ Այս մասին մայիսի 28-ին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով արբանյակային լուսանկարների սեփական վերլուծությանը։
Արբանյակներից ստացված նոր տվյալները ցույց են տալիս, որ Իրանը կրկին ստորգետնյա զինանոցներում պահվող հրթիռների հսկայական պաշարների հասանելիություն է ստացել։ Սա կասկածի տակ է դնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, թե ամերիկյան բանակը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է իսլամական հանրապետության ռազմական ներուժը։
Նշվել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտության թեժ փուլի ընթացքում Միացյալ Նահանգները շարքից հանել էր իրանական բազմաթիվ զինապահեստային համալիրներ՝ ավերելով դրանց մուտքերը և զրկելով հրթիռների պաշարները համալրելու հնարավորությունից։ Այժմ միայն բուլդոզերների և ինքնաթափերի օգնությամբ Իրանն օպերատիվ կերպով վերացնում է Թեհրանին զինաթափելու Վաշինգտոնի ռազմավարության այս հետևանքները, նշել է նյութի հեղինակը։
News.am
