Логотип

Ուշակով․ ԵԱՏՄ նիստում Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է ընդունվել

ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և և հայտարարություն են ընդունել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

Ուշակովը հստակեցրել է, որ հայկական կողմը չի դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպման համար։

«Առանձին քննարկում նախատեսված չէր։ Եվ հարցում նույնպես չի եղել», – ասել Է Ուշակովը լրագրողներին։

Այսօր Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով գագաթնաժողովը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը, ինչպես նաև դիտորդ պետությունները՝ Ուզբեկստանը, Կուբան և Իրանը։

Sputnik Արմենիա