Логотип

Ծառուկյան․ Ոչ մեկը 51 տոկոս ձայն չի հավաքելու, պետք է համախմբվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ արդի քաղաքական պայմաններում որևէ քաղաքական ուժ չի կարող միայնակ հավաքել 51% ձայն, ուստի անհրաժեշտ է համախմբվել՝ երկրի զարգացման ծրագրերն իրականացնելու համար։

Նրա խոսքով՝ ամենակարևորը կոնկրետ նախաձեռնությունների շուրջ միավորվելն է, որոնք ուղղված են հայտարարված ծրագրերի գործնական կիրառմանը։

«Այսօր ոչ մեկ չի կարող 51% հավաքել, պարտադիր պետք է համախմբվել և այդ ծրագրերն իրականացնել, կյանքի կոչել։ Ամենակարևորը՝ հիշեք. այն, ինչ ես ասում եմ, դա այն է, ինչ մարդիկ տեսնում ու լսում են»,- նշել է նա։

Ծառուկյանն ընդգծել է, որ առաջնահերթ խնդիրը պետք է լինի առաջարկների համաձայնեցումը և դրանց հետագա իրագործումը խորհրդարանի հենց առաջին իսկ նիստերից։

«Այդ դեպքում ոչ մի խնդիր չի լինի»,- խոստանում է ԲՀԿ առաջնորդը։

News.am