«Այս պահի դրությամբ Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները շեղվել են «ադրբեջանցիների Հայաստան վերադարձի» ուղղությամբ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր փաստեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով, Սյունիքում ճանապարհ ստանալուց հետո ադրբեջանցիները կենտրոնացրել են իրենց ջանքներն այդ ուղղությամբ։
«Ամենահատկանշականն ու ցավալին այս պատմության մեջ այն է, որ ընտրություններից 11 օր հետո դրված է մեծ ֆորում «ադրբեջանցիների վերադարձի» թեմայով։ Իսկ գիտե՞ք՝ որ համայնքում։ Մեղրիից 10 կմ հեռավորության վրա գտնվող Օրդուբադում՝ Նախիջևանում»,-ասաց Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչն ահազանգեց՝ ադրբեջանցիները նախատեսում են ունենալ ուժային կառույցներ՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար։
Panorama.am
