Логотип

Եվրապատգամավոր․ Հայաստանի՝ ԵՄ անդամակցությունը մինչև 2030 թվականը քիչ հավանական է

Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հարցը դեռևս ավելի շուտ տեսական բնույթ է կրում, իսկ մինչև 2030 թվականը երկրի անդամակցությունը քիչ հավանական է թվում։ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Լյուքսեմբուրգից ընտրված Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ում համակրանքով են վերաբերվում Հայաստանին, և Երևանի ու կառույցի միջև հարաբերությունները գնալով ավելի են խորանում։ Այդուհանդերձ, ինչպես նշել է եվրապատգամավորը, անդամակցության հարցը մեծ հաշվով դեռևս վարկածային մակարդակում է։

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու բարդ հարաբերությունները հարևաններից առնվազն մեկի հետ՝ նման թեկնածությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Չնայած վերջին տարիներին ԵՄ-Հայաստան հարաբերությունները կայունորեն բարելավվել են, մինչև 2030 թվականը անդամակցությունը քիչ հավանական է», — հայտարարել է Կարտհայզերը։

Նա ընդգծել է, որ չնայած համագործակցության դրական դինամիկային՝ Եվրամիությանը Հայաստանի շուտափույթ անդամակցության համար իրական նախադրյալները դեռևս բավարար չեն։

News.am