«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մասիս համայնքում վնասվածքներ են ստացել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների այսօրվա հարձակման հետևանքով։
Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Նոր Գյուղում նախընտրական քարոզարշավի ժամանակ, տուժածները հոսպիտալացվել են։
Սպասվում է, որ նոր տեսանյութեր կհրապարակվեն։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Բաղդասարյանը կոչ է արել իրավապահների ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա։
«Մարդկանց ծեծել են, տեսանյութը կհրապարակվի, որպեսզի իրավապահները հասկանան, թե ինչ միջոցներ են ձեռնարկելու։ Ստացվում է, որ Նիկոլի խունտան կարող է խոչընդոտել մեր քարոզարշավին, ինչի հետևանքով մարդիկ հոսպիտալացվել են»,- նշել է նա։
News.am
