Логотип

ՔԿ․ Մասիսում երեկ գրանցված միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում

Մասիսում երեկ գրանցված միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության (195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու (211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) հատկանիշներով»,– նշել է կոմիտեից։

Հիշեցնենք, որ հունիսի 2–ին սոցցանցերում տեսանյութեր հրապարակվեցին, որտեղ երևում էր, որ հարձակվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի թիմակիցների վրա։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են հարվածում 3-րդ համարի շապիկով անձանց, այդ թվում` կանանց (հրել են նաև հղի կնոջ)։ Ըստ շրջանառվող լուրերի` հարվածողները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ կամ աջակիցներ են, ինչպես նաև Մասիսի շրջանի ԵԿՄ անդամներ։

Sputnik Արմենիա