«Հրապարակ» թերթը գրում է. «ՊՆ զինծառայողներին, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին, ՊՆ վարչական շենքի աշխատողներին sms-ով հրահանգվել է լայքել և տարածել Սուրեն Պապիկյանի հրապարակային հայտարարությունները, գրառումները, որոնցում նա պատասխան է պահանջում «կալուգացի օլիգարխից», թե ինչու Կարապետյանների որդիները չեն նահատակվել պատերազմում, նրանց դասալիքներ է անվանում և այլն։
Մեզ փոխանցեցին, որ բաժինների, վարչությունների պետերին զգուշացվել է, որ իրենց ենթականերին sms-ներ ուղարկեն, որպեսզի «հավանեն» նախարար Պապիկյանի հատկապես այդ գրառումներն ու ելույթները։ Ասում են, որ բազմաթիվ զինվորականներ, ՊՆ աշխատողներ, աշխատանքը չկորցնելու վախից, ստիպված են «հավանել» և տարածել։
Ի դեպ, մեզ փոխանցած ահազանգից հետո «անցանք» Պապիկյանի ֆեյսբուքյան էջով և պարզեցինք, որ Պապիկյանի` Սամվել Կարապետյանին վերաբերող որոշ գրառումներ նրա գրառումներին ոչ բնորոշ շատ «հավանումներ և տարածումներ» ունեն»։
Verelq.am
