ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին քննարկել են հարևան երկրների միջև առկա տնտեսական կապերն ու դրանց ընդլայնման հնարավորությունները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։
«Զրուցակիցները քննարկել են և երկուստեք կարևորել էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը»,– ասված է հաղոդագրությունում:
Աանդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգի այլ հարցերի:
Sputnik Արմենիա
