ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակիցների նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում են կոմիտեից։ Ըստ հաղորդագրության` ենթադրյալ հանցանքը Ազգային ժողովի ընտրություններին «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալուն է վերաբերում։
Բացի այդ, ըստ կոմիտեի նախնական վարկածի, տվյալներ են ստացվել նաև օրենսդրական արգելքի պայմաններում «Հայաստան» դաշինքի պատգամավորի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի կողմից՝ միջնորդավորված եղանակով բարեգործության արգելքը խախտելու հնարավոր տարբեր դեպքերի մասին։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Կոմիտեն նաև հրապարակել է ձայնագրություն, որտեղ իբրև խոսում են նաև ՀՅԴ անդամներ։
Sputnik Արմենիա
