Логотип

Բաքվի վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմը նոր միջնորդություններ է ներկայացրել

Բաքվի վերաքննիչ դատարանը շարունակել է քննել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով բողոքը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ապահովվել են հայերեն և ռուսերեն թարգմանիչներ։

Պաշտպանական կողմը միջնորդություններ է ներկայացրել, որոնք վերաբերել են բողոքների պարզաբանմանը, վկաների ցուցմունքներին և Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի մասնակցությանը։ Մեղադրող կողմը դեմ է արտահայտվել մի շարք միջնորդությունների՝ նշելով, որ արդեն բավարար ապացույցներ են քննվել, իսկ նոր պահանջները բավարար հիմնավորում չունեն։

Քննությունից հետո դատարանը որոշել է միջնորդությունները մասնակիորեն բավարարել։

Վերաքննիչ քննությունը շարունակվելու է հունիսի 9-ին։

Sputnik Արմենիա