Логотип

Քուվեյթի ԱԳՆ-ն իրանցի 2 դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել

Քուվեյթի արտգործնախարարությունը իրանցի երկու դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Քուվեյթի արտաքին քաղաքական գերատեսչությանը։

Ավելի վաղ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել էր երկրի տարածքի վրա ԱԹՍ-ների և հրթիռների գրոհները հետ մղելու մասին:

«Շարունակվող ագրեսիայի պատճառով Քուվեյթը կանչում է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և երկու դիվանագետի հայտարարում է անցանկալի անձ», – ասվում է հրապարակման մեջ:

Իրանի ԻՀՊԿ-ն հունիսի 3-ի գիշերը հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին`ի պատասխան ԱՄՆ-ի հարձակումների: ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտնեց, որ հրթիռները արձակվել են Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ, սակայն դրանք կա՛մ խոցվել են, կա՛մ չեն հասել նպատակակետերին:

Իրանի ԱԳՆ-ն իրանական Ղեշմ կղզուն հասցված ամերիկյան հարվածների ֆոնին հիշեցրեց երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի մասին` նշելով, որ կղզու վրա հարձակումն իրականացվել է տարածաշրջանի երկրներից, ուստի պատասխանատվություն են կրում նաև Քուվեյթն ու Բահրեյնը։

Sputnik Արմենիա