Սիրելի ժողովուրդ, մեզ փոփոխությունների համար անհրաժեշտ է 1,5 մլն մարդու մասնակցություն։ Գնա՛ ընտրությունների։ Այսպիսի կոչով այսօր՝ հունիսի 7-ին, հանդես է եկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Նրա հետ միասին քաղաքացիներին դիմել է նաև Նարեկ Կարապետյանը, որը գլխավորում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը։
«Այս ընտրությունները պատմական ընտրություններ են։ Ժամանակ գտի՛ր, հանուն Հայաստանի գնա՛ ընտրությունների», – ասել է նա։
News.am
