Սյունիքի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. կա 4 զոհ․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 15։15–ի սահմաններում Գորիս–Կապան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում` հայտնի «Սատանի կամրջի» մոտ։
Կայքը նշում է, որ «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով` հայտնվել ծառերի մեջ։
Վթարի հետևանքով զոհված 4 անձի մարմինները հայտնաբերվել են մեքենայից դուրս, իսկ մեկ անձի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Գորիս» ԲԿ։ Նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը պարզվում է։
Sputnik Արմենիա
