Логотип

Միջազգային գործընկերներին կոչ ենք արել արձագանքել. Արա Այվազյանը` Ծառուկյանի գործի մասին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող իրադարձությունները ոչ մի կապ չունեն արդարության և արդարադատության հետ. ամբողջը քաղաքական հետապնդում է, որի մեկնարկը երկրի վարչապետ կողմից տրվել է դեռ նախընտրական քարոզարշավի համար։ Այս մասին քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։

Նա նշեց` ամենակարևոր ժողովրդավարական արժեքն այն է, որ 1 անձ կամ 1 ուժ չի կարող կենտրոնացնել իր մեջ բոլոր գործառույթները՝ օրենսդրական, օրենսդիր, գործադիր և դատական, սակայն այդ ամենը կատարվում է Հայաստանում։

«Ցավոք սրտի, այսօր Հայաստանում բոլոր այդ գործառույթները կենտրոնացել են մեկ անձի ձեռքում, և սա ամենամեծ հարվածն է ժողովրդավարության համար, այնպես որ, բոլորի համար էլ ակնհայտ է, որ այստեղ մենք արդարության և արդարադատության հետ գործ չունենք։ Սա քաղաքական հետապնդում է։ Մենք կոչ ենք արել մեր միջազգային գործընկերներին, որպեսզի արձագանքեն, որովհետև բոլոր դեմոկրատական երկրները ջատագովն են ժողովրդավարական արժեքների»,–ասաց նա։

Sputnik Արմենիա