Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ բանակի զինամթերքի երեք պահեստի ոչնչացման և Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի դիտաշտարակին հասցրած հարվածի մասին։ Այս մասին նշվել է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Իրանական կողմի պնդմամբ՝ պատասխան հարվածների 27-րդ փուլի ընթացքում հարձակման են ենթարկվել Քուվեյթի Ալ-Ուդայրի ամերիկյան բազայում գտնվող զինամթերքի և սարքավորումների երեք պահեստներ, որոնք, ինչպես պնդում է ԻՀՊԿ-ն, ոչնչացվել են։ Նաև հաղորդվել է Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի դիտաշտարակին հարված հասցնելու մասին, ինչի հետևանքով, Թեհրանի վարկածով, այն զգալի վնաս է կրել։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հերթական սրացումը սկսվել է հուլիսի 8-ին՝ իսլամական հանրապետության տարածքին հասցված ամերիկյան մի շարք հարվածներից հետո։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսել է հարվածել ամերիկյան օբյեկտներին Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Օմանում։
News.am
