Логотип

ՌԴ ԱԳՆ․ Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին քննարկել են Պարսից ծոցում ստեղծված լարված իրավիճակը, հայտնել է ՌԴ ԱԳՆ–ն։

«Արտաքին գործերի նախարարները քննարկել են Պարսից ծոցում առկա լարվածությունը և հակամարտության խաղաղ կարգավորման վտանգված հեռանկարները», – ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմն ընդգծել է տարածաշրջանում կայունության, անվտանգության և անարգել նագնացության վերականգնման շահերից ելնելով ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ կայուն պայմանավորվածությունների արագ հասնելու կարևորությունը։

Sputnik Արմենիա