Логотип

Դանիելյան․ Հայաստանն այլևս իրավական պետություն չէ. դատախազն էլ, քննիչն էլ Փաշինյանն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում իշխող ուժը նպատակ է դրել վախի մեջ պահել և բանտարկել ընդդիմադիր գործիչներին ու ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին։ Այս մասին լրագրողների հետ ՊԵԿ շենքի մոտ զրույցում հայտնել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը, որտեղ ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը։

«Երկրում տիրում է համատարած վախի մթնոլորտ, ընդդիմադիր հայացքներ ունենալը դարձել է քրեորեն պատժելի»,- հայտնել է նա։

Քաղաքական գործիչը խոշոր գործարար և ներդրող Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը բնութագրում է որպես իշխանությունների նախաձեռնած քաղաքական հետապնդում։ «Իրավական համակարգը չի գործում, անմեղության կանխավարկածը վերացվել է։ Մարդկանց ձերբակալում են մեկ անձի ցուցումով»,- հայտնել է Դանիելյանը՝ հավելելով, որ միջազգային կազմակերպություններն ու իրավապաշտպանները ջուր են առել բերանները և լռում են։

Անդրադառնալով պատասխանատվությանը՝ նա հիշեցրել է լռության հետևանքների մասին հայտնի անեկդոտը. կգան նաև ձեր հետևից։ Եթե այս իշխանությունները չհեռացվեն, կկործանվի նաև երկրի տնտեսությունը, զգուշացրել է քաղաքական գործիչը։

News.am