«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի գործով հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը միջնորդեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը փոխել և կիրառել 1 միլիարդ դրամ գրավ, բացակայելու արգելք ու վարչական հսկողություն՝ էլեկտրոնային սարքերի միջոցով։
Այսօր ընթանում է Դավիթ Ղազինյանի գործով դատական առաջին նիստը։
Դանիելյանը նշեց, թե Ղազինյանը, որն արդեն ԱԺ 9–րդ գումարման ընտրված պատգամավոր է, դեռևս չի կարող օգտվել պատգամավորական անձեռնմխելիությունից, քանի որ պատգամավորի լիազորությունները ստանձնելու է օգոստոսի 2–ին` ԱԺ առաջին նիստին։
Հիշեցնենք, որ Դավիթ Ղազինյանը կալանավորվել է հունիսի 18-ին։ Ըստ պաշտպանական կողմի՝ քրեական գործը կապված է կաշառք տալու նախապատրաստման մեղադրանքի հետ: Փաստաբանը պնդում է, որ Ղազինյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։
Sputnik Արմենիա
