Логотип

Թրամփը և Զելենսկին կհանդիպեն Վաշինգտոնում հուլիսի 28-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի՝ հուլիսի 28-ին, Վաշինգտոնում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Այս մասին հայտնել է RFE/RL-ի թղթակից Ռաուֆօղլուն՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։

Նրա խոսքով՝ հանդիպումը կարևոր իրադարձություն կլինի երկու երկրների միջև դիվանագիտական շփումների շրջանակում։ Լրագրողը նշել է, որ ավելի վաղ ԱՄՆ և Ուկրաինայի առաջնորդները հանդիպել էին Ֆրանսիայում և Թուրքիայում։

Ավելի վաղ Ռաուֆօղլուն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյից հետաքրքրվել էր Թրամփի և Զելենսկու նոր հանդիպման հնարավորության մասին։ Ռուբիոն հայտնել էր, որ ամերիկյան կողմն արդեն բազմիցս բանակցություններ է վարել ուկրաինական ներկայացուցիչների հետ և պատրաստ է կրկին հանդիպել նման հնարավորության դեպքում։

Ավելի վաղ ուկրաինական «Суспільне» պարբերականը հայտնել էր, որ Զելենսկին դիտարկում է հուլիսին ԱՄՆ այցի հնարավորությունը, որը կարող է ներառել մասնակցությունը սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը և Թրամփի հետ երկկողմ հանդիպումը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակման շրջանակում։

News.am