Логотип

Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց

Հայաստանում ավարտվեց Ազգային Ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը: Այս րոպեներին երկրի ամբողջ տարածքում փակվում են ընտրատեղամասերը, սկսվում է արդյունքների հաշվարկի գործընթացը:

21.00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրողների մասնակցության վերջնական ցուցանիշը: Կեսգիշերի շրջանում սկսվի արդյունքների հրապարակումը առցանց ռեժիմով:

NEWS.am-ը մայրաքաղաքում և մարզերում մի քանի ընտրատեղամասերից կվարի ընտրությունների արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակումը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։