Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնին հարող շուրջ 4000 քառակուսի մետր տարածքի ասֆալտապատման համար հատկացվել է մոտ 43 մլն դրամ (շուրջ 118 հազար դոլար – խմբ․): Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։
Նշված ցուցահանդեսային կենտրոնում հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17):
Միջոցները կհատկացվեն Կառավարության պահուստային ֆոնդից։
News.am
