Логотип

1-ամսյա ընդմիջումից հետո Բագրատ սրբազանի գործով դատական նիստերը վերսկսվել են

Տևական ընդմիջումից հետո վերսկսվել են «18 արդարների» գործով դատական նիստերը։ Նիստը նախագահում է դատավոր Կարեն Ֆարխոյանը։

Հիշեցնենք, որ ամբաստանյալների թվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Արքեպիսկոպոսն ու մյուսները մեղադրվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ։ Ընդ որում՝ մեղադրանքը հիմնվում է հեռախոսային զրույցների ձայնագրությունների և որոշակի գրավոր «ապացույցների» վրա, որոնք ոչ մի փորձաքննություն չեն անցել։

News.am