Логотип

Գոհար Մելոյան․ «Ուժեղ Հայաստանի» ձերբակալված ներկայացուցիչների թիվը գերազանցում է 200-ը

Երեկվանից մինչ այս պահը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ձերբակալված ներկայացուցիչների թիվը, ամենայն հավանականությամբ հատել է 200-ի սահմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը։

«Չեմ կարող ստույգ ասել։ Կներեք արտահայտությանս համար, բայց ինչպես ասում են, շունը տիրոջը չի ճանաչում, երեկվանից սարսափելի խառնաշփոթի է։ Ձերբակալվածների թիվը երևի թե 200-ը արդեն գերազանցած կլինի»,– ասաց Մելոյանը։

Ինչ վերաբերում է այսօրվա ընթացքում բերման ենթարկվածներին, նա նշեց, որ այդ թիվը ևս փոքր չէ, մասնավորապես` Մասիսում, Գյումրիում և այլ համայնքներում։

Այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։ Մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։ Ժամը 17։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 224 957 մարդ։