Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացուց մասնակցել է 1,476,597 մարդ կամ ընտրողների 58, 97%–ը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Մասնավորապես, Երևանում մասնակցությունը կազմել է 58,46% (496 643 մարդ)։
Ինչ վերաբերում է Հայաստանի մարզերին, ապա պատկերը հետևյալն է.
Արագածոտն – 61,7%
Արարատ – 59,87%
Արմավիր – 55,8%
Գեղարքունիք – 54,6%
Լոռի – 58,59%
Կոտայք – 61,66%
Շիրակ – 55,46%
Սյունիք – 66,67%
Վայոց Ձոր – 65,63%
Տավուշ – 63,4%
Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի հունիսին կայացած ընտրություններին մասնակցությունը կազմում էր 49.4%:
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք:
Sputnik Արմենիա
