Վերջին օրերին Մոսկվայի մարզի ուղղությամբ ավելի քան 200 անօդաչու թռչող սարք է ուղարկվել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը «Մաքս» հարթակում։
Նա նշել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը դրանց մեծ մասը չեզոքացրել են մարզի մատույցներում, իսկ 62-ը` մայրաքաղաքին մոտենալիս։
Գիշերը «Ժուկովսկի», «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել, որոնք հանվել են Մոսկվայի ժամանակով 7:00-ի սահմաններում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik Արմենիա
