Логотип

Միշուստինն ակնկալում է հանդիպել ԵԱՏՄ բոլոր երկրների վարչապետերի հետ Եկատերինբուրգում

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել է, որ ակնկալում է հանդիպել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների կառավարությունների ղեկավարների հետ Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում։

Միշուստինը կիրակի օրը ՌԴ Սվերդլովսկի մարզպետ Դենիս Պասլերի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի ղեկավարությանը ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքների համար։

Նրա խոսքով՝ ֆորումին ժամանել են արդյունաբերողներ և ձեռնարկատերեր, այդ թվում՝ բարեկամ երկրներից։

«Ակնկալում ենք նաև հանդիպումներ ԵԱՏՄ ողջ «քառյակի» (բացի Ռուսաստանից) վարչապետերի հետ»,-ասել է Միշուստինը։

Ռուսաստանի կառավարության ղեկավարը Եկատերինբուրգում կլինի հուլիսի 5-6-ը։

Ավելի վաղ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր հուլիսի 6-ին Եկատերինբուրգում Միշուստինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Sputnik Արմենիա