Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը (ՈՒԵՖԱ) քննադատել է ՖԻՖԱ-ի որոշումը ԱՄՆ-ի հավաքականի և «Մոնակոյի» 24-ամյա հարձակվող Ֆոլարին Բալոգունի որակազրկումը չեղարկելու վերաբերյալ որոշումը։
Աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում Բալոգունը կարմիր քարտ էր ստացել բոսնիացի պաշտպան Թարիկ Մուհամերովիչի ոտքին հարվածելու համար։ ԱՄՆ-ի հավաքականը Բոսնիա և Հերցեգովինային հաղթել էր 2։0 հաշվով։ Բալոգունի որակազրկումը փոխարինվել է մեկ տարվա փորձաշրջանով։
«Այս որոշումը հատում է բոլոր սահմանները։ Ֆուտբոլի հիմքում ազնիվ, թափանցիկ և արդար մրցակցություն ապահովող կանոններն են։ Բոլորի համար հաջողության հնարավորությունները պետք է լինեն թափանցիկ։ Այս դեպքում չի գործել այդ չափանիշը։ Կարմիր քարտի դեպքում մեկ հանդիպումով որակազրկումը սահմանված է կանոններով և չի կարող լինել որևէ բացառություն։ Այսպիսի որոշումները ստեղծում են նախադեպ, և հիմա բոլոր նման իրավիճակները կպահանջեն նույն վերաբերմունքը»,- նշվում է ՈՒԵՖԱ-ի հայտարարությունում։
ՖԻՖԱ-ի որոշման շնորհիվ Բալոգունը կկարողանա մասնակցել Բելգիայի դեմ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպմանը։ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես բողոք էր ներկայացրել Բալոգունի որակազրկման չեղարկման դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն էր հայտնել ՖԻՖԱ-ին որոշման համար։
ԱՄՆ – Բելգիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին։
News.am
