«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում մտահոգված քննարկում են Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցը։ Հուլիսի 6-ին Եկատերինբուրգում անցկացված միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու մեկնած Նիկոլ Փաշինյանը, որն ինքն էր նախաձեռնել այդ այցը, մեր տեղեկություններով, չի կարողացել համոզել Մոսկվային և կատարել իր հրապարակային խոստումը` լուծել արտահանումների հարցը:
Հիշենք, որ ընտրություններից առաջ նա խրոխտ խոստանում էր, թե կգնա Մոսկվա, և մի քանի օրում բոլոր հարցերն իրենց տեղը կընկնեն։ Փաշինյանը գնաց Մոսկվա, սակայն որևէ հարց, հատկապես արտահանումների հետ կապված, լուծում չի ստացել:
Ռուսական կողմը սառնասրտորեն լսել է նրան և կրկնել նախորդ պատասխանները ձեր ապրանքները չեն համապատասխանում մեր շուկային: Մինչդեռ իրականում պարզ է, որ Փաշինյանին մղում են՝ հստակ ընտրություն կատարել ՌԴ-ի և ԵՄ-ի միջև։ Նրանց անգամ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի ճակատագիրը չի հետաքրքրում: Պահանջը մեկն է հրաժարվել ԹՐԻՓՓ-ից և «ԵՄ-ի հետ խաղեր չտալ»:
News.am
