Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանում բնակարանային շուկայի և հիփոթեքային վարկավորման զարգացում» ծրագրի շրջանակում ստորագրվել են 284,4 մլն դոլարի ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրեր։
Դրանց վավերացման մասին օրինագիծը հուլիսի 9-ին հավանության է արժանացել Հայաստանի կառավարության նիստում։ Համաձայնագրերը ստորագրվել են 2026 թվականի ապրիլի 29-ին և 30-ին։
Ծրագիրը նպատակ ունի բարելավելու բնակարանային լուծումների հասանելիությունը մոտ 109000 տեղահանված անձանց համար, ընդլայնելու հիփոթեքային շուկան, ինչպես նաև ապահովելու բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացումը։ Նախատեսվող ֆինանսավորումը կիրականացվի փուլային եղանակով։
Հայաստանի կառավարությունը իրականացնում է Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանով ապահովման աջակցության ծրագիր, որի շրջանակում ներկայումս հավաստագրեր են ստացել 6125 ընտանիք։ Նշված ծրագրի շրջանակում պետական բյուջեից արդեն վճարվել է ավելի քան 6 մլրդ դրամ։ Օրինագիծը ուղարկվել է խորհրդարան՝ վավերացման։
News.am
