Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է համայնքի ֆեյսբուքյան էջը։
Նա իր խորին երախտագիտությունն է հայտնել համայնքի բնակիչներին վստահության, ջերմ վերաբերմունքի, համատեղ աշխատանքի և միասին անցած ճանապարհի համար:
Նշենք, որ այս տարվա մարտին քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը տեսանյութ էր հրապարակել «Եռաբլուր» զինվորական պանթեոնից, որտեղ նոր վերանորոգված և Մալաթիա–Սեբատիայի վարչական ղեկավարի կողմից գովերգված ճանապարհի սալիկները ձեռքով քաշելով անգամ պոկվում էին։ Ռոմիկ Մխիթարյանը դատական հայց էր ներկայացրել նրա դեմ։
Հավելենք, որ նա Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ է և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2023թ. նոյեմբերին։
Sputnik Արմենիա
